Անցնել բովանդակությանը

Ապրում ես, շնչում ես

«Ռուբայաթ» ժողովածու · 1926

Ապրում ես, շնչում ես, դու դեռ կաս — բայց ամե՛ն վայրկյան դու ա՜յլ ես. Անցյալ է դառնում քո ներկան— ու ամե՛ն վայրկյան դու ա՛յլ ես. Բայց ներկան քո— հո՛ւնտ է գալիքի՝ մեռնելով— նա սնում է գալիքը, Եվ այսպես— տևում ես դու երկար,— ու ամե՛ն վայրկյան դու ա՜յլ ես։

Ստեղծագործության մասին

Եղիշե Չարենցի «Ապրում ես, շնչում ես» քառյակ բանաստեղծությունը (1926, «Ռուբայաթ» ժողովածուից) ժամանակի և կյանքի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 4 տող։

Ժանր Քառյակ
Գրության թվական 1926 թ.
Ժողովածու Ռուբայաթ
Տողերի թիվ 4