Անցնել բովանդակությանը

Ասում են՝ վիթխարի հերոս Իսքյանդարը

«Ռուբայաթ» ժողովածու · 1926

Ասում են՝ վիթխարի հերոս, հանճարեղ է եղել Իսքյանդարը1 Շարժել է, խառնել է իրար ազգեր ու ցեղեր Իսքյանդարը. Բայց գիտե՛ս դու շարժումն ու ընթացքը և գիտես՝ չլիներ թե ընթացքը— Աշխարհում և մի շյուղ անգամ դժվա՛ր թե շեղեր Իսքյանդարը։

Ծանոթագրություններ

  1. 1 Իսքյանդար — Ալեքսանդր Մակեդոնացու (մ.թ.ա. 356–323) անվան արևելյան ձևը՝ արաբերենում ու մահմեդական աշխարհում տարածված։

Ստեղծագործության մասին

Եղիշե Չարենցի «Ասում են՝ վիթխարի հերոս Իսքյանդարը» քառյակ բանաստեղծությունը (1926, «Ռուբայաթ» ժողովածուից) հերոսության և Ալեքսանդր Մակեդոնացիի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 4 տող։

Ժանր Քառյակ
Գրության թվական 1926 թ.
Ժողովածու Ռուբայաթ
Տողերի թիվ 4