Անցնել բովանդակությանը

Դեռ երեկ քո միտքը խավար էր

«Ռուբայաթ» ժողովածու · 1926

Դեռ երեկ քո միտքը խավար էր,— իմաստուն ես արդեն հիմա դու. Դու տեսար վիթխարի այս արարը,— իմաստուն ես արդեն հիմա դու. Դու տեսար պատմության խոզանոցը, մխացիր ճենճերում դու նրա— Եվ գիտես, թե ո՛վ է խոհարարը… Իմաստուն ես արդեն հիմա դու։

Ստեղծագործության մասին

Ժանր Քառյակ
Գրության թվական 1926 թ.
Ժողովածու Ռուբայաթ
Տողերի թիվ 4