Անցնել բովանդակությանը

Ժպտուն աչքերդ

«Հրաշալի յարութիւն» ժողովածու

Չհասկցուած բաներուն, Բնութեան մեծ գաղտնիքին Նման՝ աչքերդ ժպտուն Հոգիիս մէջ կը նային…։ Ժպտուն աչքերըդ արդեոք Սէ՞ր մը ինձի խոստացան, Մինչ կը կարդամ անձկանոք Ես հոն վճիռըս անձայն…։ Ժպտուն աչքերդ բացի՞ն Թէ՞ գոցեցին դուռ մ՚ոսկի, Որուն դիմաց կը ծաղկի Դեռ սիրոյս բոցը նախկին… Ժպտուն աչքերդ մա՞հ, թէ՞ յոյս Կը պարզեն դէմը սիրոյս…։

Ստեղծագործության մասին

Վահան Թեքեյանի «Ժպտուն աչքերդ» սոնետ բանաստեղծությունը («Հրաշալի յարութիւն» ժողովածուից) սիրո և հույսի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 14 տող՝ 4-4-3-3 տողանոց տներով։

Ժանր Սոնետ
Գրության թվական
Ժողովածու Հրաշալի յարութիւն
Տողերի թիվ 14