Անցնել բովանդակությանը

«Աչերդ՝ սև-հուր…»

1927

Աչերդ՝ սև-հուր, Հոգիս են կիզում, Մազերդ՝ սև-սուր, Սիրտս են թրատում։ Վիշտս է ծփում Սիրուս պես վարար, Քո ուղին ծածկում՝ Դավաճան ու չար, — Ուղիդ արյունոտ, Որ տանում է քեզ Ուրիշների մոտ, Ուրիշների մոտ…

1927

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «Աչերդ՝ սև-հուր…» բանաստեղծությունը (1927) սիրո և կիրքի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 3 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1927 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 12