Անցնել բովանդակությանը

Սիրո մեղեդի

Հայուհի գեղեցիկ, Այս բարդու շվաքում, Իմ հոգին գերեցին Աչքերդ երկնագույն։ Ես ինչո՞ւ սիրեցի Աչքերդ կապուտակ, Իմ սիրտը այրեցին՝ Հայացքով հուր կրակ։ Քո լուսնյակ պատկերով Ինձ հանգիստ չես տալիս, Սիրահար իմ սրտի Նուրբ լարերն են լալիս։ Հայուհի գեղեցիկ, Այս բարդու շվաքում, Իմ հոգին գերեցին Աչքերդ երկնագույն։ Ախ, ինչո՞ւ չես գալիս, Ճամփադ շատ պահեցի, Կարկաչող ջրերի Օրերս սահեցին։ Երազում թե արթուն Քո պատկերն եմ հիշում, Մեր սիրո պարտեզում Քո երդումն եմ հիշում։ Զեփյուռի հետ արի, Քո կարոտն եմ քաշում, Մեր թախծոտ անցյալի Հուշերն են ինձ մաշում։ Ախ, ինչո՞ւ չես գալիս, Ճամփադ շատ պահեցի, Կարկաչող ջրերի Օրերս սահեցին։

Ստեղծագործության մասին

Աշոտ Գրաշու «Սիրո մեղեդի» բանաստեղծությունը սիրո և կարոտի մասին։

Երգի տեքստ՝ երկու կրկներգով։ Առաջինը բարդու շվաքի տակ տեսած երկնագույն աչքերի հմայքն է, երկրորդը՝ չեկող սիրելիի սպասումը, որի ընթացքում «կարկաչող ջրերի» պես սահում են օրերը։ Սիրահար սրտի «նուրբ լարերը» և զեփյուռի հետ գալու հրավերը երգային, ժողովրդական քնարերգության հասարակ ու հիշվող պատկերներ են։

Ստեղծագործությունը պարունակում է 32 տող՝ 8-4-4-8-8 տողանոց տներով։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 32