Անցնել բովանդակությանը

Զաւակս

«Մահուան տաղեր» ժողովածու

Ուզեցի զքեզ սէգ ու անընտել. Ուզեցի մազերդ, օվկիանին խաժ Ալիքներուն պէս, ձեռքիս տակ գգուել. Ուզեցի բազուկըդ հզօր ու վարժ…։ Ուզեցի անզուսպ քեզ իբրև կորիւն՝ Իմ փափագներէս, ցասումէս ծնած, Որպէսզի գոչեմ սրտէս «Յաղթութի՜ւն», Երբ որ թարթափին աչքերս քնէած։ Որպէսզի սիրեն, դողալով, զքեզ, Որպէսզի ուժիդ, շնորհիդ ներքև Իմ թշնամիներս՝ մարդերը՝ ընկճես… Եվ մեծնայ հասակդ ամբոխին վերև, Եվ երգեն անունըդ միաբերան, Ու ճանչնա՜ն զիս վրադ, որդի՛ս աննման…։

Ստեղծագործության մասին

Ժանր Սոնետ
Գրության թվական
Ժողովածու Մահուան տաղեր
Տողերի թիվ 14