Անցնել բովանդակությանը

«Եվ երբ գնում եմ ես օտարություն…»

Այս ստեղծագործությունը հասանելի է երկու ուղղագրությամբ՝ բարեփոխված և դասական
…Եվ երբ գնում եմ ես օտարություն, Քնքշորեն գրկած տանում եմ ինձ հետ, Ձե՛զ, իմ հայրենի ա՜րտ ու արահե՜տ, Եվ քե՜զ, կիրճերում հառաչող իմ գե՜տ։ Եվ երբ գնում եմ ես օտարություն, Տանում եմ ինձ հետ՝ իմ թախծոտ սրտում, Քե՜զ, մով մարգերում կորած մանկությո՜ւն, Ձե՜զ, լեռնե՜ր քնած երկնի կապույտում։ Եվ երբ գնում եմ ես օտարություն, Մայրիկիս մի բուռ արցունքն եմ տանում, Օտար ցրտի դեմ՝ մեր արևն անհուն, Երկրիս անունը՝ անմար մի անուն։

Ստեղծագործության մասին

Աշոտ Գրաշու «Եվ երբ գնում եմ ես օտարություն…» բանաստեղծությունը պանդխտության և հայրենիքի մասին։

Երեք տուն, երեքն էլ նույն տողով սկսվող՝ «Եվ երբ գնում եմ ես օտարություն»։ Ամեն անգամ պանդուխտն իր հետ մի բան է տանում՝ հայրենի արտն ու գետը, մարգերում կորած մանկությունն ու քնած լեռները, վերջում՝ մոր մի բուռ արցունքը և երկրի անունը՝ որպես անմար պաշտպանություն օտար ցրտի դեմ։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 3 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 12