Անցնել բովանդակությանը

Ընթերցողին

(Ձոն)

«Սեր» ժողովածու

Հոգիս իմս է և որքան թուիմ յանձնել զայն այստեղ Անցորդներուն անծանօթ, իւրաքանչիւր էջի վրայ, Հոգիս ի՛մս է և ոչ ոք պիտի ամբողջ զայն ճանչնայ Իր լոյսերովը պայծառ, իր մթութեամբը ահեղ։ Հոգիս հանքի մ՚է նըման — ոսկի՞, ածո՞ւխ, թէ կապար, Որուն հազիւ հեղեղներ քրքրեցին խաւը վերին, Մերթ հրճուանքի ու յաճախ սև հեղեղները ցաւին, Մինչ հրաբուխ մը խորունկ անոր ներքև կը գոռար…։ Հոգիս այդ հանքն է հիմայ՝ զոր բացած եմ ու պահած, Եվ ո՞վ գիտէ դեռ որքա՜ն այսուհետև նոր վիշտեր Պիտի պեղեն ու փորեն զանի հարուած առ հարուած…։ Հոգիս ի՛մս է և այսօր կը մտածեմ, թէ հա՞րկ էր Զայն այս չափով ալ միայն՝ անցորդներուն ճանչցընել, Մինչ կ՚ուզէի քիչերո՛ւն ամբողջովի՜ն զայն յանձնել…։

Ստեղծագործության մասին

Ժանր Սոնետ
Գրության թվական
Ժողովածու Սեր
Տողերի թիվ 14