Անցնել բովանդակությանը

«Անհա՛յտ, անորո՛շ, անձև՛ տենչերով…»

1897

Անհա՛յտ, անորո՛շ, անձև՛ տենչերով Ձգտում է հոգիս հեռու՛, շատ հեռու՛. Տխուր ու մռայլ, ինչպես մշուշ-ծով, Խուլ հեծեծում է ափերի վրա, Եվ ինչպես երազ — և՛ կա, և՛ չկա…

1897, Ալեքսանդրապոլ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1897 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 5