Անցնել բովանդակությանը

«Անհուն եթերից, աստղի՛կ լուսափայլ…»

1891

Անհուն եթերից, աստղի՛կ լուսափայլ, Երբ դու տեսնում ես մեր ոչնչություն, Երկրային կյանքի խավարն ու մըռայլ, Անմեղ զոհերի հառաչն ու արյուն,— Նըսեմանում է հայացքըդ փայլուն, Ճնշում է և՛ քեզ թախիծ դառնագին, Դու աղոթում ես և լուռ արտասվում. — Օ՜, նախանձում եմ ես քո արցունքին։

1891, Էջմիածին

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «Անհուն եթերից, աստղի՛կ լուսափայլ…» բանաստեղծությունը (1891) կյանքի և խոհի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 8 տող՝ բաժանված 2 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1891 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 8