Անցնել բովանդակությանը

«Անտուն թռչնակս, իմ խեղճ, տխուր երգ…»

1902

Անտուն թռչնակս, իմ խեղճ, տխուր երգ, Դու իզուր թռար իմ սիրող սրտես. Գլուխ դնելու մեկ տեղ դու երբեք, Գիտեմ, չես գտնի, ինչքան թափառես։ Այս փուշ աշխարհում, քար-սրտերի մեջ, Երգ ի՛մ, քեզ համար վայել վայր չըկա, Դու՝ օտար թռչուն, ժեռ1 քարերի մեջ, Դու՝ կյանք, դու՝ տանջանք — շուրջըդ անզգա…

1902

Ծանոթագրություններ

  1. 1 ժեռ — կարծր ժայռ, ապառաժ։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1902 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 8