Անցնել բովանդակությանը

«Անհուն երկնում աստղերն անշեջ…»

1895

Անհուն երկնում աստղերն անշեջ, Գիտե՛մ, շա՜տ են ինձ սիրում. Վարդ-արշալույսն ամպերի մեջ Ամենից շուտ ինձ է գըրկում. Ե՛ս էլ, ե՛ս էլ ձեզ իմ սըրտում Գըրկած, պատած պաշտում եմ. Դուք իմ սերն եք, իմ ընկերն եք, Ես ձեր երգող շողիկն եմ։ — Ա՜խ, մենք շա՜տ խորն ենք, Շատ բա՜րձր ու պայծառ. Եվ մեզ համար Երբե՜ք, երբե՜ք մահ չըկա…

1895, Կիև

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1895 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 12