Անցնել բովանդակությանը

Յիշողութիւն

«Սէրը տասնվեց, երեսուն եւ վաթսուն տարեկանին» ժողովածու

Սիրտս այս գիշեր կը կանչէ իր մեռելները բոլոր… Մեռելապահ քնացած, Յիշողութի՛ւն, բահդ առ Եվ բա՛ց ամէն դամբաններն։ Ես հանդարտ եմ, զօրաւոր, Ու ժանտագոյն տեսիլն ալ զիս վախցնել չի կրնար։ Գիտես, չկան ա՛լ հիմայ ան հոգիները աղուոր, Որ իմ հոգիս էին հոս, և մարմինները պայծառ, Որոնց համար կուտայի իմ կեանքս ես՝ օ՜հ, այսօր Իրենք իրենց մէջ լուծուած, գերեզմանուած են իսպառ…։ Յիշողութի՛ւն, քեզ ի՞նչ փոյթ, եթէ զանոնք մի առ մի Գիրկս կ՚առնեմ այս գիշեր, կը համբուրեմ, կը գգուեմ Ու խենթի պէս, ուժգնօրէն, ես կը սեղմեմ կուրծքիս դէմ։ Յիմա՛ր ծերուկ, դուն կուլաս անոնց շնորհն երբեմնի. Ու չես գիտեր՝ թէ կ՚ուզեմ ես յանձնուիլ այս սոսկման, Նախընտրելով զայն վախին ամայութեան, լռութեան…։

Ստեղծագործության մասին

Ժանր Սոնետ
Գրության թվական
Ժողովածու Սէրը տասնվեց, երեսուն եւ վաթսուն տարեկանին
Տողերի թիվ 14