Անցնել բովանդակությանը

«Ա՜խ, իմ սիրուս վառ գարունը թոշնեցավ…»

1904

Ա՜խ, իմ սիրուս վառ գարունը թոշնեցավ, Զառ1 վարդերս կոկոններում մընացին. Դալար սրտիս սուրբ արցունքը քարացավ Ու ծանրացավ սրտիս վրա դառնագին։ Մեռի՛ր, գընա՛… առանց քեզ էլ կյանքը կա, Ուրիշ վարդեր կըշողշողան գարունքին. Ուրիշ շըրթներ գուցե վաղը կամ հիմա Կըհամբուրեն քո սիրածին կաթոգին2

1904

Ծանոթագրություններ

  1. 1 զառ — ոսկեթել, ոսկեգույն, վառ։
  2. 2 կաթոգին — ջերմագին, անձկագին, սիրով լեցուն։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1904 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 8