Անցնել բովանդակությանը

Սիրոյ կոչ

«Սէրը տասնվեց, երեսուն եւ վաթսուն տարեկանին» ժողովածու

Եվ հեռաձայնը անթել Ինձ լուր բերաւ, թէ հեռուն՝ Ամազոնի ափերուն, Կին մը կ՚ուզէ զիս սիրել… Լուրը բերող ալիքներն Ես գգուեցի յուզումով. «— Իրա՞ւ, եղա՞ք իրեն քով, Ի՞նչ մոյնք1 ու աչք ան ունէր…»։ Բայց ալիքները չըսին Ուրիշ ոչինչ, ո՛չ մէկ բառ… Ու չեմ գիտէր ես իսպառ Ճակատագիրն էակին Որ խեղճ, մենակ էր այնքա՛ն՝ Զիս կանչելու աստիճան…։

Ծանոթագրություններ

  1. 1 Մոյնք — վայելչաձև, վայելուչ

Ստեղծագործության մասին

Ժանր Սոնետ
Գրության թվական
Ժողովածու Սէրը տասնվեց, երեսուն եւ վաթսուն տարեկանին
Տողերի թիվ 14