Անցնել բովանդակությանը

«Ա՜խ, ես սիրու ճամփի ափում…»

1899

Ա՜խ, ես սիրու ճամփի ափում Մենակ բուսած վայրի վարդ եմ. Անց ու դարձի փոշին ծփուն Վերաս իջած, կորած վարդ եմ։ Սիրունները պարտեզների Քնքուշ պահած վարդն են սիրում. Ես հուր-վարդն եմ ժեռ1 սարերի՝ Սերս հասած արևներում։ Անց ու դարձող ինձ չի նայում, Իսկ ես սիրու ծով-ծարավ եմ. Ծարավ սիրտս փշեր բուսցուց, Հիմա չար եմ ու նախանձ եմ…

1899, Ժընև

Ծանոթագրություններ

  1. 1 ժեռ — կարծր ժայռ, ապառաժ։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1899 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 12