Անցնել բովանդակությանը

Եւ նորէն Խոնջ են շրթունքներս

«Հրաշալի յարութիւն» ժողովածու

Եվ նորէն խոնջ են շրթունքներս երգելէն, Եվ այս սրինգն, Աստուած, ճաթա՞ծ է արդեօք, Եվ տենչանքներն, որ մութին մէջ կ՚այցելեն, Որոնց ի տես կը դողայի հրճուանօք՝ Մոլորեցա՞ն արդեօք ճամբան… կամ հոգիս՝ Մեհեա՛ն իրենց, աստուածներու թափառիկ, Շատ հի՞ն գտան ու լքեցի՞ն արդեօք զիս, Եվ պիտի մնա՞մ ա՛լ առանձին, անոքիկ1…։ Շրթներըս խոնջ են երգելէն, յաւիտեա՜ն. Բոլոր յոյսերըս մի առ մի կը կքին, Եվ սիրտս խոնջ է տենչալէ Տենչանքին…։ Այսպէ՜ս թողէք զիս վարժըուիլ լռութեան, Յիշատակնե՛ր, ո՛վ դուք, որ դեռ կը ճչէք, Յիշատակնե՛ր, գիտցէք մեռնիլ՝ լո՜ւռ և սէգ…։

Ծանոթագրություններ

  1. 1 Անոքիկ — մէն-մէնակ

Ստեղծագործության մասին

Ժանր Սոնետ
Գրության թվական
Ժողովածու Հրաշալի յարութիւն
Տողերի թիվ 14