Անցնել բովանդակությանը

«Ա՜խ, իմ սիրտըս, վա՜խ, իմ սիրտըս…»

1897

Ա՜խ, իմ սիրտըս, վա՜խ, իմ սիրտըս Օրուց-մանկուց հալավ-մաշավ… Աշխարհ մտա, վարդ սիրեցի, Անսեր վարդը սիրտըս ծակեց. Մենակ ապրա, արուն լացի, Աստղս էլ երկնում թառամեց… — Ծո՛վ, սիրտըդ բա՛ց, — բա՛ց խորն ու լայն, Շա՜տ դադրած1 եմ, ծոցըդ կուգամ…

1897, Ալեքսանդրապոլ

Ծանոթագրություններ

  1. 1 դադրած — հոգնած, թուլացած, սպառված։

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «Ա՜խ, իմ սիրտըս, վա՜խ, իմ սիրտըս…» բանաստեղծությունը (1897) սիրո և ծաղիկների մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 8 տող՝ 2-4-2 տողանոց տներով։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1897 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 8