Անցնել բովանդակությանը

«Ա՜խ, ուռենի, վշտիս ընկե՛ր…»

1892

Ա՜խ, ուռենի, վշտիս ընկե՛ր, Գթոտ երկրի հառաչանք. Սփռիր վերաս դողդոջ ստվեր Անհույս սրտիս սփոփանք։ Անամպ երկի՛նք, սիրուն գիշե՜ր, Լուսնի շողե՜ր ու աստղե՜ր. Ես տխուր եմ, սփոփեցեք Մռայլ սիրտս վշտաբեկ։

1892, Էջմիածին

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «Ա՜խ, ուռենի, վշտիս ընկե՛ր…» բանաստեղծությունը (1892) ուռենիի և տխրության մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 8 տող՝ բաժանված 2 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1892 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 8