Անցնել բովանդակությանը

Վրէժի գինին

«Մահուան տաղեր» ժողովածու

Ուրա՛խ եմ այսօր… Քամուած է գինին՝ Զոր պիտի խմեմ կաթիլ առ կաթիլ՝ Մաքրելու համար սրտիս ժանգը հին… Կ՚ուզեմ ամբոխին մէջ սուրալ, նետուիլ՝ Զերթ վայրի երինջ մը անտառին մէջ, Կոտրելով ճամբուս վրայ թումբեր անթիւ… Կ՚ուզեմ, որ ըլլայ վրէժըս անշէջ՝ Իբրև մորենին այրի ցայգ և տիւ…։ Կ՚ուզեմ զգլխի՜լ1 մտածմամբ ուժիս, Որ իրեն արգելք չի ճանչնար բնաւ… Լի եմ քանդումի մրրիկովն անբաւ2…։ Եվ եթէ, ո՜վ դուք, վաղը գտնէք զիս Աւերակներու ներքև գանգըս բաց, Գիտցէ՛ք, հրճուանքով իմ շունչս եմ տուած…։

Ծանոթագրություններ

  1. 1 Զգլխիչ, զգլխել — արբեցնող, խենթացնող, արբեցնել, խենթացնել
  2. 2 Ամբաւ (անբաւ) — անչափ, անհատնում

Ստեղծագործության մասին

Ժանր Սոնետ
Գրության թվական
Ժողովածու Մահուան տաղեր
Տողերի թիվ 14