Անցնել բովանդակությանը

Որպեսզի մնայ

«Հրաշալի յարութիւն» ժողովածու

Որպէսզի մնայ հեշտութիւնն երկար, Երկա՜ր, անսպա՜ռ խորը հոգիիս Եվ ձեռքերուս մէջ, և օրօրէ զիս, Գգուանք մը միայն այսպէս, համրաբար, Պարանոցիդ շուրջը ողորկ ու տաք…։ Օ՜հ, համբոյրը խենթ, պատրաստ թռչելու, Որ բերնիս վրայ, երկիւղիս հըլու՝ Կը սպասէ աչքիդ հորիզոնին տակ։ Այսպէ՛ս կսիրեմ, այսպէս աւելի… Խօսի քիչ մ՚ինձի, ու քիչ մը ժպտի, Քիչ մը մօտեցնէ՜ գլուխը ինձի, Իր շունչն ու մազերն երեսս գգուեն, Եվ ինչպէս հովին հետ անցնող ծովէն, Տենչերս հեռո՜ւ, համրօրէն նաւեն…։

Ստեղծագործության մասին

Վահան Թեքեյանի «Որպեսզի մնայ» սոնետ բանաստեղծությունը («Հրաշալի յարութիւն» ժողովածուից) սիրո և կիրքի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 14 տող՝ 4-4-3-3 տողանոց տներով։

Ժանր Սոնետ
Գրության թվական
Ժողովածու Հրաշալի յարութիւն
Տողերի թիվ 14