Անցնել բովանդակությանը

Ողջո՜յն

«Հրաշալի յարութիւն» ժողովածու

Ամէն անո՛նց, որոնք երբեք չգիտցան Իրենց համար իմ սրտիս մէջ բարձրացած Սեղանին վրայ ծխուող խունկը սրբազան…, Ամէն անո՛նց, որոնք իբրև առեղծուած Մը զիս տեսան, աչքիս բոցով և լեզուիս Լռութիւնով, և քայլերո՛վըս փախչող…, Որոնք գտան իրենց ճամբուն վրայ զիս՝ Պտըտցնող սէր մը անձայն ու անշող…, Անո՛նց, անուշ էակներուն, այժմ ողջո՜յն Իմ անցեալիս գեղեցկութեան մէջ անմահ, Անոնց ողջո՛յն՝ այս բառերով դողդոջուն…։ Իրենցմէ բա՛ն չեմ ուզեր ես ա՛լ հիմայ, Զի ստացայ, ինչ որ ինձ տալ կրնային, Զի իրենցմով հիմայ շէն է ամային…։

Ստեղծագործության մասին

Ժանր Սոնետ
Գրության թվական
Ժողովածու Հրաշալի յարութիւն
Տողերի թիվ 14