Անցնել բովանդակությանը

Ոչ ոք

«Սեր» ժողովածու

Ոչ ո՞ք նորէն այս գիշեր, Ոչ ո՞ք որ զիս լսէր գեթ, Որ քիչ մը զիս գուշակէր, Որ, ո՛վ գիշեր, հմայքէդ Ինքն ալ ինձ պէս բռնըուած՝ Ըլլար տաւիղ մը թրթռուն Եվ իմ տենչանքս երկիւղած Ըլլար հո՜վն իր լարերուն։ Ո՛չ ոք…։ Իզո՛ւր կը յեղուս Անհուն գիշեր, քու խորունկ Սիրոյ սափորըդ գլխուս։ Իզո՜ւր, ո՛վ սիրտս, իբրև խունկ Կը յամառիս հոս դուն ալ Ամայութեան մէջ մխալ…։

Ստեղծագործության մասին

Վահան Թեքեյանի «Ոչ ոք» սոնետ բանաստեղծությունը («Սեր» ժողովածուից) մենության և կարոտի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 14 տող՝ 4-4-3-3 տողանոց տներով։

Ժանր Սոնետ
Գրության թվական
Ժողովածու Սեր
Տողերի թիվ 14