Անցնել բովանդակությանը

Մենութիւն

«Սեր» ժողովածու

Ո՛չ մէկ բարեկամ… Ու սիրտս ա՛յնչափ բան Ունի ըսելիք՝ ծանըր ու թեթև, Այնչափ բան, որոնք բերնի վրայ կուգան Երբ լսող մը կայ, ներո՜ղ մը նաև։ Հոգւոյս մէջ ամէն զգացում, խորհուրդ, Չպարզըուելով կը փտի՜ կարծես… Չխօսող հոգին ա՜յնքան կ՚ըլլայ ցուրտ, Դառնացած՝ սառէն՝ նարինջի մը պէս։ Ո՛չ մէկ բարեկամ… և սակայն գիտե՜մ, Թէ կան շուրջըս, հոս, անհամար ցաւեր՝ Սրտերու մէջ լուռ, նման ու տարբեր։ Չճանչնա՜լ իրար… միշտ գա՜լ դէմառդէմ Եվ անցնի՜լ՝ առանց երբեք իրարու Քիչ մը սփոփ, նեցուկ կամ յոյս ըլլալու…։

Ստեղծագործության մասին

Ժանր Սոնետ
Գրության թվական
Ժողովածու Սեր
Տողերի թիվ 14