Անցնել բովանդակությանը

Վիշտի մը

«Հրաշալի յարութիւն» ժողովածու

Ինձի կ՚ըսես, թէ վիշտիդ չկայ ոչ մէկ վիշտ նման, Թէ աչւներդ այս գիշեր պիտի նորէն չ՛ գոցուին, Թէ սենեկիդ մէջ, ուր միշտ իրմէ մասեր կը ծըփան, Դուն մինչև լոյս վերստին պիտի հեծես սարսռագին…։ Պզտիկ աղջիկ մըն էր ան՝ քեզ սիրելու անկարող, Որուն ի տես մանկացաւ սիրտդ մարդու չափահաս. Ո՜վ այս պատրանքը հիմայ՝ քու հիւանդ սիրտդ ծածկող, Թէ սիրելով զայն միայն՝ անկէ սիրուիլ ալ կրնաս…։ Ո՜վ բարեկամ, ընդունէ՛ ցաւդ սիրով, քաղցրութեամբ, Զայն փայփայէ ու գրկէ՝ իբրև տուողը անոր, Սէրդ խաւարն ըլլայ թող՝ միայն երազ մ՚իրեն լամպ, Եվ թող վառի ան երկար, մենիկ, լռիկ, սգաւոր… Կ՚անցնին սէրերը ամէն, և կը փտին մանաւանդ. Երազը լոկ կը մընայ, և տառապանքը ուրկէ Փախիլ կ՚ուզենք՝ կը ջամբէ1 անոր սնունդ ու եռանդ Արիւն-արտէն մեր սրտին, զոր ի՛նք միայն կը հերկէ…։

Ծանոթագրություններ

  1. 1 Ջամբել — կերակրել
Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Հրաշալի յարութիւն
Տողերի թիվ 16