Անցնել բովանդակությանը

Վերջաբան

«Հինգ զգայարանքները» ժողովածու

Ինչպէ՞ս կրնամ քեզ մոռնալ, զգայարանք վեցերորդ, Ամէնէն ուշ արթնացող, ամէնէն շուտ քնացող, Որ քու բոլոր յոյզերուդ կընես միւս հինգը հաղորդ, Կուտաս ուժէդ անոնց ուժ և դողերէդ՝ անոնց դող… Աչքին, բերնին, ռնգունքին1 և ականջին և ձեռքին՝ Երիւարներ խելոքիկ, խենթեցնողն եղար դուն. Եղար փարոս մը ճերմակ՝ կեանքի ծովին վրայ մթին, Նաւերը քեզ կանչելով, բաշխեցիր լոյսդ ամէնուն… Ո՛վ դուն, ո՛վ դուն, ամէն բան միայն քու մէջդ էր պահուած, Ամէն փափագ, ամէն յոյս, ամէն հրճուանք ու վայելք, Արքայութեան դուն կամուրջ, անմահութեան վրայ ելք… Յոգնած, պառկած ես հիմայ, ու կխօսիմ քեզի ցած Քու փառքի հին օրերէդ, նախճիրներէդ, զոհերէդ, Եվ երբ կ՚անցնիմ աշխարհէս, սա սփոփանքն ունիմ գեթ՝ Թէ յարութեան օրը քեզ ալ պիտի կեանք տայ Աստուած…։

Ծանոթագրություններ

  1. 1 Ռնգունք — քթածակեր, ռունգներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Հինգ զգայարանքները
Տողերի թիվ 15