Անցնել բովանդակությանը

«Ա՜խ, ալ-վարդի, սիրո վարդի…»

1897

Ա՜խ, ալ-վարդի1, սիրո վարդի Չո՛ր փշերը մնացին… Էն փշերը մատաղ սիրտըս Քրքրեցին ու կերա՜ն. Կարմիր-կանաչ իմ օրերըս Սիրո սգով սևացան… Ա՜խ, ափսո՜ս իմ գարուն կյանքիս Սո՜ւր փշերը մընացին…

1897, Ալեքսանդրապոլ

Ծանոթագրություններ

  1. 1 ալ-վարդ — վառ կարմիր վարդ։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1897 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 8