Անցնել բովանդակությանը

Շոշափելիք

«Հինգ զգայարանքները» ժողովածու

Աշխարհի ծովը ամբողջ՝ լայնաթաւալ իր ալեոք, Մարգրիտներով, տիղմերով՝ եկաւ անցաւ ձեր մէջէն, Ու դուք ոչի՜նչ պահեցիք. ձեռքեր յիմար ու խելոք, Ու ձեզ որդե՛րը վաղիւ պիտի լեցնե՜ն, հատցընե՜ն։ Նոր յուզումով մը այսօր ես կնայիմ ձեր վրայ՝ Իբրև երկու փոքր ու ժիր ծառաներու, քովս ի վեր, Որ միշտ եկան ինձի հետ, աշխատեցան անխնայ, Եվ վախերնէն կը դողան՝ զի այսօր, ծեր, չե՜ն գործեր… Երկարեցաք դուք տալու և առնելու ալ համար, Դուք աղօթքի բացուեցաք եկեղեցին, հօրըս քով. Երջանկօրէն տիրեցիք, գալարուեցա՜ք տենդահար… Փայփայեցիք, գրկեցիք, կը յիշէ՞ք, ի՜նչ հեշտանքով… Ի՞նչ ցնծութիւն. բայց ի՜նչպէս եղաք երբեմն անխոհեմ… Թողէ՛ք, թողէ՛ք, ո՛վ ձեռքեր, ձեզ արդ շնչե՛մ, համբուրե՛մ…

Ստեղծագործության մասին

Ժանր Սոնետ
Գրության թվական
Ժողովածու Հինգ զգայարանքները
Տողերի թիվ 14