Անցնել բովանդակությանը

Տարիքը

«Հրաշալի յարութիւն» ժողովածու

Նուրբ, ինչպէս ձող մը սաթի և ինչպէս մուշկը՝ բուրեան, Մարմինն ամբողջ հոգի էր և աչուըներն՝ ամբողջ շունչ. Կը տեսնէի իր տարիքը զերթ թռչուն մ՚ուսին վրան, Միւռոնազօծ դեռ այտեր և սրբողորկ ունէր դունչ։ Ես խենթ էի ու տգէտ վաղորդայնին1 տրտմութեան… Չէի գիտէր ժամանակն, որ կը հնձէ անշշունջ, Որ կը սրբէ ամէն գիծ, ամէն նկար ու մատեան, Որ կը խեղդէ սրտին մէջ որոտագոչ ամէն հունչ։ Հոգիս ամբողջ իր ամբողջ հոգին սիրեց ցնծութեամբ. Արևուն մէջ՝ ինձի շուք, խաւարին մէջ՝ էր արև, Եվ մտածումս այն հետքն էր, որ կը թողուր իր յետև։ Յետոյ, ինչպէս արևուն վրայ տակաւ2 սևցող ամպ, Եկաւ տարիքը, աւա՜ղ, ու այն ծածկեց աչքերէս, Եվ մանկութիւնն իր սիրուած հիմայ եղած է անտես…։

Ծանոթագրություններ

  1. 1 Վաղորդայն — վաղ առաւօտ
  2. 2 Տակաւ — դեռևս, արդէն, կամաց - կամաց

Ստեղծագործության մասին

Ժանր Սոնետ
Գրության թվական
Ժողովածու Հրաշալի յարութիւն
Տողերի թիվ 14