Ահաւասիկ կուզէի...
«Հրաշալի յարութիւն» ժողովածու
Ահաւասիկ…։ Կուզէի շարունակել և ըսել՝
«Լաւագոյն սէրը ան է, որ լռութեան մէջ կ՚անցնի.
Գեղեցկագոյն թռչունը այն թռչունն է անընտել՝
Որուն ճախրը կը դառնայ ոլորտներուն մէջ երկնի»։
Ահաւասիկ…։ Կուզէի երազիս մէջ փայփայել
Գողտր գլուխ մը քումայթ և հասակ մը արքենի1,
Մենաւորիկ պտըտիլ բաղձանքներու մէջ անել
Եվ դառնալ ետ և գտնել սէրս միշտ նոյն, միշտ գաղտնի։
Երազս է այս, սիրական և ընտանի հի՜ն երազ,
Եվ մի միակ կարելին անկարելի տենչերուս,
Որուն մէջ, ա՜հ, թէ կենար տարիքս անցնող վազն ի վազ։
Բայց չի՜ կենար, և դուն, խեղճ, իմ խե՛ղճ հոգիս, կը թողուս,
Որ հին ընկերըդ՝ մարմինն, կեանքի գետին մէջ տղմուտ
Զքեզ վարէ ու տանի և քեզ զարնէ խութէխութ…։
Ծանոթագրություններ
- 1 Արքենի — գեղեցիկ, շքեղ