Անցնել բովանդակությանը

Սուետիա

«Գ. շրջան. 1915-1920» ժողովածու

Պզտիկ գիւղե՜ր, դուք մեծցաք. Անհունօրէն մեծցաք դուք, Երբ բնակիչ չունեցաք…։ Ու ձեր այն Լեռը մեծցաւ, Լեռն անծանօթ, մշուշոտ Պայծառացաւ, հայացա՜ւ…։ Պզտիկ գիւղեր, ի՜նչ մթերք Էր քաջութեան, մեծութեան՝ Ձեր ծոցին մէջ հաւաքուած… Ո՞ր հեռաւոր, լուսաւոր Աղբիւրներէն հայութեան Այդ ուժը հոդ1 էր հասած…։ Պզտիկ, խաղաղ դուք գիւղե՛ր, Երբ թշնամին սպառնաց՝ Եղաք յանկարծ բանակներ, Օրհնեալ անյաղթ բանակներ, Որոնց դիմաց թշնամին Ճանչցաւ Հայու սիրտն անյաղթ… Օրհնեալ ձեր հողն ըլլայ միշտ, Զի Հայաստանն ալ ամբողջ Ինքզինք ճանչցաւ ձեր վրայ…

Ծանոթագրություններ

  1. 1 Հոդ — այդտեղ

Ստեղծագործության մասին

Վահան Թեքեյանի «Սուետիա» բանաստեղծությունը («Գ. շրջան. 1915-1920» ժողովածուից) Հայաստանի և Սուետիաի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 21 տող՝ բաժանված 7 եռատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Գ. շրջան. 1915-1920
Տողերի թիվ 21