Անցնել բովանդակությանը

«Ա՜խ, մեր սիրտը լիքը դարդ, ցավ…»

1898

Ա՜խ, մեր սիրտը լիքը դարդ, ցավ, Օր ու արև չըտեսանք. Վա՛խ, մեր կյանքը սևով անցավ, Աշխարհից բան չիմացանք։ Հարուստ մարդիկ կուտեն-խմեն Աշխարհի ճոխ սեղանից. Մենք աշխարհի խորթ տըղերքն ենք, Մեզ փայ չըկա աշխարհից; Խեղճ աղքատի հոգին դուրս գա, Քարից-հողից հաց քամե. Բեռով հացը հարըստին տա,— Հարուստն իշխե, վայելե։ Խեղճ աղքատը դառը դատի,— Դատարկ նըստի… Է՜յ աշխարհ, Էլ ինչո՞ւ ես քարը թողնում Քարի վըրա, քար — աշխա՛րհ։ Ա՜խ, մեր սիրտը լիքը դարդ, ցավ, Օր ու արև չըտեսանք. Վա՛խ մեր կյանքը սևով անցավ, Աշխարհից բան չիմացանք։

1898, Օդեսա

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1898 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 20