Հայաստան աշխարհ
(Ազգ իմ փառապանծ)
Հայաստան աշխարհ, դու մեր կարոտն ես, նոր կյանքով անմար,
Քո ճամփան հնում արնոտ ու քարոտ էր, դու ծաղկիր հիմա։
Ուր լինենք, հավետ մեր լույս փարոսը տունն է հայրենի,
Մաշտոցի հզոր լեզուն վառ հույսն է ամեն մի հայի։
Փառքդ թռչում է, երգդ կանչում է, հողդ դարձրել ես ծով գանձ,
Սիրտդ կայտառ է, միտքդ պայծառ է, ազգ իմ փառապանծ։
Բարձրացնենք սիրով մեր սուրբ գավաթը հանուն հայության,
Թող անմար պահի նա իր հավատը հուր ու հավիտյան։
Ուր լինենք, հավետ մեր լույս փարոսը տունն է հայրենի,
Մաշտոցի հզոր լեզուն վառ հույսն է ամեն մի հայի։
Փառքդ թռչում է, երգդ կանչում է, հողդ դարձրել ես ծով գանձ,
Սիրտդ կայտառ է, միտքդ պայծառ է, ազգ իմ փառապանծ։
Հայաստան աշխարհ, դու մեր կարօտն ես, նոր կեանքով անմար,
Քո ճամփան հնում արնոտ ու քարոտ էր, դու ծաղկիր հիմա։
Ուր լինենք, յաւէտ մեր լոյս փարոսը տունն է հայրենի,
Մաշտոցի հզօր լեզուն վառ յոյսն է ամէն մի հայի։
Փառքդ թռչում է, երգդ կանչում է, հողդ դարձրել ես ծով գանձ,
Սիրտդ կայտառ է, միտքդ պայծառ է, ազգ իմ փառապանծ։
Բարձրացնենք սիրով մեր սուրբ գաւաթը յանուն հայութեան,
Թող անմար պահի նա իր հաւատը հուր ու յաւիտեան։