Անցնել բովանդակությանը

«Ա՜խ, ինչքա՜ն, ինչքա՜ն կուզեի լինել…»

1955

Ա՜խ, ինչքա՜ն, ինչքա՜ն կուզեի լինել Զինվոր հասարակ. Հայության բոլոր ոսոխների դեմ կռվեի անդուլ Անիի հզոր պարիսպների տակ։ Եվ հուր վրեժով Զարկեի դարե՛ր, զարկեի դարե՛ր, Եվ բյուր վերքերով Ընկնեի վսեմ պարիսպների տակ. Սիրտս խաղաղվեր, հանգչեի հավերժ Անիի անմահ պարիսպների տակ…

1955, Դեկտեմբերի 12

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1955 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 10