Անցնել բովանդակությանը

Ճաշակելիք

«Հինգ զգայարանքները» ժողովածու

Կարծրացած ես, ո՛վ իմ քիմքս, ու թանձրացած՝ ո՛վ լեզուս. Դուն, ո՛վ շրթունքս, վարագո՛յր առագաստին՝ թրթըռուն, Կամ՝ մանկլաւիկ որկրամոլ, որ ոչինչ ներս կը թողուս Մինչև հոսնոտ ցոփ լեզուն և քիմքը՝ ծեր հասառուն1՝ Առանց բաժինըդ կանխաւ ու փափկօրէն առնելու, Դո՛ւն՝ պահապա՛ն անձաւին ծածկաստուեր, գաղջ ու խոնաւ, Դո՛ւն ալ, յոգնած ու թուլցած, երբեմնի ձիւն սիւներու՝ Հիմայ կոտրած, տապալած (երկրաշարժի պատճառաւ) Շարքին առջև, այժմ անձև, անգոյն, անո՜ւժ կը դողաս…։ Քի՛մքս ու լեզո՛ւս ու շրթո՛ւնքս, շնորհակա՜լ եմ ձեզմէ, Կշտացուցիք զիս անշուշտ, արբեցուցիք իհարկէ. Պտուղներու, միսերու, գինիներու՝ մաս առ մաս՝ Հոգին ինձի ջամբեցիք ու համբոյրին հա՜մն անմահ… Գացէ՛ք, գացէ՛ք դուք հողին, ան ալ ձեզմո՛վ կշտանայ…։

Ծանոթագրություններ

  1. 1 Հասառուն — հասունութիւնն առած
Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Սոնետ
Գրության թվական
Ժողովածու Հինգ զգայարանքները
Տողերի թիվ 14