Անցնել բովանդակությանը

Սեր մը գաղտնի

«Հրաշալի յարութիւն» ժողովածու

Սէր մը գաղտնի՝ դանդաղօրէն հասունցած, Իրար գրկող նայուածքներով խուսափուկ, Եվ շեշտերով, մրմունջներու մէջտեղ ցած, Որ ակամայ բացուող դուռներ են ծածուկ, Սիրտէ ի սիրտ գացող ճամբան կը յորդի Մերթ արևով, մերթ ամպերով կը մթնէ. Ի՜նչ փոյթ սակայն, եթէ վայրկեանը արդի Մեզ նուաղիլ, մեռնիլ կուտայ յուզումէ…։ Եվ տենչանքներ, շիւղերու պէս կը ծլին, Կանաչ այնպէս, այնպէս անձայն, աննշմար, Սիրտէ ի սիրտ գացող ճամբուն մէջ լռին…։ Օր մ՚ալ այնտեղ երկու բերան դողահար Միակ բառով մը ամէն թումբ կը քանդեն Եվ կը կազմեն… օ՜հ, նոյն համբոյրը արդէն…։

Ստեղծագործության մասին

Վահան Թեքեյանի «Սեր մը գաղտնի» սոնետ բանաստեղծությունը («Հրաշալի յարութիւն» ժողովածուից) սիրո և կիրքի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 14 տող՝ 4-4-3-3 տողանոց տներով։

Ժանր Սոնետ
Գրության թվական
Ժողովածու Հրաշալի յարութիւն
Տողերի թիվ 14