Անցնել բովանդակությանը

Ես զինք կարծեմ

«Հրաշալի յարութիւն» ժողովածու

Ես զինք կարծեմ ուրիշ անգամ տեսած եմ Եվ այդ աչքերն՝ արդէն, արդէն կը սիրեմ, Միայն չէի ես դեռ իր ձայնը լսեր Եվ պահեցի զայն հոգւոյս մէջ գաղտնասէր…։ Սակայն նորէն հեռացաւ ան, և նորէն Իր պատկերը ընկղմեցաւ քաղցրօրէն Եվ գոցուեցաւ ալիքներէն անցեալի, Ալիքներուն տակ զերթ գոհար սխրալի…։ Ա՛հ, թող երթայ ու չնայիմ հետևէն, Թող հանդարտի սրտիս խռովքը տարտամ Եվ աշխարհի մէջ յաւիտեան զինք մոռնամ… Միայն, երբ գայ մահուանս ժամն, այն ատեն1 Յիշեմ իր ձայնն ու իր նայուածքը յանկարծ, Եվ այդ դողին մէջ հեռանայ շունչս անդարձ…։

Ծանոթագրություններ

  1. 1 Ատեն, ատենոք — ժամանակ, ժամանակով

Ստեղծագործության մասին

Վահան Թեքեյանի «Ես զինք կարծեմ» սոնետ բանաստեղծությունը («Հրաշալի յարութիւն» ժողովածուից) սիրո և կարոտի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 14 տող՝ 4-4-3-3 տողանոց տներով։

Ժանր Սոնետ
Գրության թվական
Ժողովածու Հրաշալի յարութիւն
Տողերի թիվ 14