Անցնել բովանդակությանը

Փոթորիկ

«Հրաշալի յարութիւն» ժողովածու

Փոթորիկ կայ օդին մէջ…։ Երկինքի ջինջ պատառներ Կը լափուին սև, ուրուաձև, համայնակեր ամպերէն. Առաջընթաց զովութիւն մ՚այս ամպերը կը ծորեն, Պաղ քրտինքին զովութիւնը զայրոյթին փրփրահեր։ Փոթորիկ կայ օդին մէջ…։ Այս ժամերուն է, գիտե՞ս, Որ ճշտութեամբ մը լլկող՝ պատկերդ շեշտ կը զարթնու, Ամբողջ պատկերը մարմնոյդ, որ աչուըներս գաղտնատես Կը մերկացնեն՝ իյնալու համար վրան և տալու Անոր համբոյր մը, նման համբոյրներուս երբեմնի… Կը կարծէի ես՝ յիմար, մոռցած ըլլալ համն անոնց, Թէ տենչանքին ալ մարած էր շչող բոցը շատոնց, Թէ արցունքներն՝ անվրդով հիմայ յիշել կրնայի…։ Օ՜հ, փոթորկի ժամն է այս… և երբ երկինք կը գոռայ՝ Կարծես ճիչն է անցեալիս՝ տախտապարող1 գետնին վրայ…

Ծանոթագրություններ

  1. 1 Տախտապարող — տապալող, փռող

Ստեղծագործության մասին

Վահան Թեքեյանի «Փոթորիկ» սոնետ բանաստեղծությունը («Հրաշալի յարութիւն» ժողովածուից) կիրքի և հիշողության մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 14 տող՝ 4-4-3-3 տողանոց տներով։

Ժանր Սոնետ
Գրության թվական
Ժողովածու Հրաշալի յարութիւն
Տողերի թիվ 14