Անցնել բովանդակությանը

Պիտի մոռնանք

«Գ. շրջան. 1915-1920» ժողովածու

Պիտի մոռնա՜նք մենք զմեզ, մեր վիշտն ու վէրքն ահագին Պիտի մոռնանք, այնպէս չէ՞, երբ մեր երկիրը դառնանք Ու աշխատինք ունկընդրել տակաւ1 զարնելն իր սրտին Եվ մենք ու ան իրարու քիչ առ քիչ ուժ տանք ու կեանք… Պիտի մոռնա՜նք անսահման մեր կսկիծին հետ նաև Մեր հոգիները այրող Ատելութիւնն անսահման, Ու մեր աչքերը պայծառ ու մեր քայլերը թեթև Պիտի ըլլան վերստին՝ մեր հողին վրայ մայրական… Մարդոց չարիքը մեզի և քու չարիքդ, Աստուա՛ծ իմ, Պիտի գա՜յ օր մ՚ուր այլևս պիտի կրնանք չյիշել, Պիտի կրնա՜նք մենք նորէն երգե՜լ, սիրե՜լ անարգել… Օ՜հ, դեռ, գիտեմ, կանուխ է, զի բախտն է դեռ ոխերիմ… Սակայն, ո՛վ Տէր, մօտեցուր այն առաւօտն, ուր նորէն Պիտի կրնանք քեզ օրհնել հոգիներուն մեր խորէն…

Ծանոթագրություններ

  1. 1 Տակաւ — դեռևս, արդէն, կամաց - կամաց

Ստեղծագործության մասին

Ժանր Սոնետ
Գրության թվական
Ժողովածու Գ. շրջան. 1915-1920
Տողերի թիվ 14