Իմ դարի օրհներգը
Բարի լույս բոլոր ժողովուրդներին
Եվ բարի գիշեր,
Բարի լույս նրանց բյուր որդիներին
Եվ բարի գիշեր։
Բարի լույս նրանց խաղաղ սրտերին
Եվ բարի գիշեր,
Բարի լույս նրանց բարի մտքերին
Եվ բարի գիշեր։
Բարի լույս նրանց ցանած արտերին
Եվ բարի գիշեր,
Բարի լույս նրանց հնձած արտերին
Եվ բարի գիշեր։
Բարի լույս նրանց երկրին
Եվ բարի գիշեր,
Բարի լույս նրանց երկնին
Եվ բարի գիշեր։
Բարի լոյս բոլոր ժողովուրդներին
Եւ բարի գիշեր,
Բարի լոյս նրանց բիւր որդիներին
Եւ բարի գիշեր։
Բարի լոյս նրանց խաղաղ սրտերին
Եւ բարի գիշեր,
Բարի լոյս նրանց բարի մտքերին
Եւ բարի գիշեր։
Բարի լոյս նրանց ցանած արտերին
Եւ բարի գիշեր,
Բարի լոյս նրանց հնձած արտերին
Եւ բարի գիշեր։
Բարի լոյս նրանց երկրին
Եւ բարի գիշեր,
Բարի լոյս նրանց երկնին
Եւ բարի գիշեր։