Անցնել բովանդակությանը

Փափագ

«Կէս գիշերէն մինչեւ արշալոյս» ժողովածու

Անուշ հոգի մը ըլլա՜ր, Ես այն հոգւոյն սիրահար, Ան իմ երկինքըս ըլլար…։ Ես այդ հոգին պաշտէի՜ Ինչպէս երկինքը ծաւի, Զայն հեռուէ՜ն պաշտէի…։ Ան ցոլանա՜ր սրտիս մէջ Իր լոյսերովը անշէջ, Ես սուզուէի՜ անոր մէջ…։ Անուշ հոգի՜ մը միայն, Ու գրկէի՜ ես անձայն Զայն հոգիիս մէջ միայն…։

Ստեղծագործության մասին

Վահան Թեքեյանի «Փափագ» բանաստեղծությունը («Կէս գիշերէն մինչեւ արշալոյս» ժողովածուից) սիրո և կարոտի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 4 եռատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Կէս գիշերէն մինչեւ արշալոյս
Տողերի թիվ 12