Անցնել բովանդակությանը

Օգնելու համար

«Հոգեր» ժողովածու

Օգնելու համար ինկած հոգիիս Վեր կանգնել նորէն, ո՜վ իմ անծանօթ, Ո՜վ իմ բարձրաշուք, ո՜վ իմ քաղցրահոտ Տղաս, մօտեցո՛ւր հոգիդ հոգիիս։ Այսպէս երազ մը. քովըդ ամէն օր, Ամէն օր քիչ մը աւելի խոնարհ, Մինչև որ այլևս հետքը չմնար Անցեալ կսկիծէս, վէրքերուն անոր։ Ով յօժարակամ Զրկանքին ճամբան Առաջնորդող դուռ մը, զոր կը բանան Իմ հիացքներուս բալլիքներն ոսկի… Սրահներու մէջ շրջուելու համար Ամբողջ սիւնազարդ ու ամբողջ մարմար, Ուր Հանդարտութի՛ւնը կը բնակի…

Ստեղծագործության մասին

Վահան Թեքեյանի «Օգնելու համար» սոնետ բանաստեղծությունը («Հոգեր» ժողովածուից) հույսի և խոհի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 14 տող՝ 4-4-3-3 տողանոց տներով։

Ժանր Սոնետ
Գրության թվական
Ժողովածու Հոգեր
Տողերի թիվ 14