Անցնել բովանդակությանը

Կարաւանը

«Հոգեր» ժողովածու

Հորիզոնէն կարաւանը կփրթի, Ու կսպասեմ։ Վետվետումներն ուղտերուն Կը գծագրուին ու կը մեծնան, օրօրուն Կմօտենան, շողացնելով արծաթի Սանձերն իրենց… Ու կսպասեմ։ Անջրդի Անապատի ծարաւ մըն է անանուն, Զոր հոգւոյս մէջ այդ քալողներն կը լնուն… Մինչ արևն ալ դաշտին յետևն կ՚անհետի։ Եվ կը լսեմ, վետվետող ծովը մութին, Բոժոժներուն ղողանջը դաշն ու տրտում, Մանուկներուն, կիներուն սիրտ ի խնդում Աւետաւոր ճիչերն ու երգ… բայց մթին Կուլան աչքերս, երբ անոնց մէջ չեն ճանչնար Ինչ որ գնաց չդառնալու ա՛լ համար…

Ստեղծագործության մասին

Վահան Թեքեյանի «Կարաւանը» սոնետ բանաստեղծությունը («Հոգեր» ժողովածուից) կարոտի և ափսոսանքի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 14 տող՝ 4-4-3-3 տողանոց տներով։

Ժանր Սոնետ
Գրության թվական
Ժողովածու Հոգեր
Տողերի թիվ 14