Անցնել բովանդակությանը

Մոռնալ

«Սեր» ժողովածու

Մոռնա՜լ, մոռնա՜լ… Մէկը միւսին յետևէն՝ Մոռնալ բոլոր ճամբաներն, Ուրկէ անցար և կամ չանցար… ու մոռնա՜լ Եղածը հոն, չեղածն ալ… Ա՛լ չտանիլ, չքաշքշել քեզի հետ Անցեալըդ՝ լուռ առյաւէտ, Եվ քեզ այնտեղ՝ քեզմէ շքեղ, քեզմէ մեծ, Զոր կեանքն ըլլալ չներեց… Թոթուել աշխարհն՝ իր ծանրութեամբ կապարի Նստած մտքիդ, սրտիդ վրայ… Դիտել արևն, որ քիչ առ քիչ կը մարի, Եվ սպասել նոր Առտըուան, որ շողայ Թերևս, փակուած աչքերուդ… — Մա՛հ, բարի-լոյս քեզի և կամ՝ բարի-մութ…

Ստեղծագործության մասին

Ժանր Սոնետ
Գրության թվական
Ժողովածու Սեր
Տողերի թիվ 14