Անցնել բովանդակությանը

««Ա՜խ, կանանչներ, դուք արևերես ելաք…»

1897

«Ա՜խ, կանանչներ, դուք արևերես ելաք, Յարաբ բալես ե՞րբ կելնի բանտեն…» Կըռունկները շարա՜ն — շարա՜ն «Կը՜ռռ, կը՜ռռ» կանչին ու եկան. «Գարունն եկա՜վ, գարունն եկա՜վ» Անուշ կանչին ու եկան… —«Ջա՛ն, ջա՛ն, մեռնիմ ձեր ձենիկին, Ա’յ կռունկներ, նըխշուններ, Յարա՛բ տեսա՞ք իմ բալիկին, Յարա՛բ խաբար չե՞ք բերել։ Բալիս կապին, բանտը դըրին, Տարին եկավ, բոլորավ, Խաբար չունիմ, դադար չունիմ, Աչքս ճամփին ծով կըտրավ։ Գարունն եկավ, — արևերես Ելան ծիլ ու ծաղիկներ. Ա՜խ, յարաբ ե՞րբ ազիզ բալես Կելնի բանտեն, կըռունկնե՜ր… Կըռունկները շարա՜ն — շարա՜ն «Կը՜ռռ, կը՜ռռ» կանչին ու եկան, «Գարունն եկա՜վ, գարունն եկա՜վ»… Անուշ կանչին ու անցան…

1897, Ալեքսանդրապոլ

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի ««Ա՜խ, կանանչներ, դուք արևերես ելաք…» բանաստեղծությունը (1897) մահվան և գարնան մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 22 տող՝ 2-4-4-4-4-4 տողանոց տներով։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1897 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 22