Անցնել բովանդակությանը

Մատուցում

(II)

«Հրայրքի պահեր» ժողովածու

Աչքերս երկու զոյգ բաժակներ են կարծես՝ Մինչև բերան քու տեսիլովդ լեցուն, Դռան յետև բարձրամատոյց և վախէս Դողդողագին՝ հասակիդ ներս մտնելուն Սպասելով…։ Մտածումներս զոյգ կարգի Վրայ շարուած, անշարժ ու լուռ կը սպասեն, Մինչ տենչանքս ալ՝ կոտոշներով ամեհի, Դժուարազուսպ մատաղի խոյ մ՚է անզէն…։ Կարմիր արիւնը ոտքիդ տակ քիչ յետոյ Պիտի հոսի, զգայութիւնս բռընկի Պիտի յանկարծ, որպէս խարոյկ չոր փայտի. Եվ շամփուրին վրայ նայուածքիդ տենչանքս՝ խոյ, Դանդաղօրէն, հեշտանքով ու անխնայ, Պիտի դառնա՜յ ու ճենճերի՜, ածխանա՜յ…։

Ստեղծագործության մասին

Վահան Թեքեյանի «Մատուցում» սոնետ բանաստեղծությունը («Հրայրքի պահեր» ժողովածուից) սիրո և կիրքի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 14 տող՝ 4-4-3-3 տողանոց տներով։

Ժանր Սոնետ
Գրության թվական
Ժողովածու Հրայրքի պահեր
Տողերի թիվ 14