Մարտադաշտին վրայ
«Գ. շրջան. 1915-1920» ժողովածու
Թէպէտ հեռու ըլլամ հոս կռուոյ կարմիր դաշտերէն,
Կռուողներէն ալ հեռու՝ երակներուս արիւնով,
Թէպէտ արիւնն իմ ցեղիս, երբ հոսեցաւ ուղխօրէն,
Իր օգնութեան փութացող չտեսաւ սիրտ մը իր քով,
Բայց խեղճ քնարըս այսօր կը սարսռայ ինքնիրեն,
Եվ լարերուն մէջ կզգայ կարծես մահուան շունչը զով՝
Կը կծկուի մերթ սոսկմամբ ու կ՚ընդլայնի մերթ նորէն,
Կը փոթորկի ցասումէն և կը հեծէ գորովով…։
«Ո՜վ խենթ հոգի, կըսէ միտքս, և դո՛ւն, խենթ քնար,
Հանդարտեցէ՛ք. ձեզ ի՞նչ փոյթ, թէ հոն իրար կը զենուն
Օտար ազգեր՝ ձեզ օտար շահու, փառքի մը համար…։
Բայց վերջին բառը չառած՝ հոգիս քնարիս մէջ փղձկուն,
Արտասուահեղձ կը մնջէ. «Մարտադաշտին վրայ չկա՞ն
Բիւր հոգիներ՝ Վոլթեռի և Վեռլենի ազգական…»։
Թեմաներ
Վոլտերի մասին Թեքեյանը Վոլտերի մասին Վեռլենի մասին Թեքեյանը Վեռլենի մասին Պայքարի մասին Թեքեյանը պայքարի մասին Մահվան մասին Թեքեյանը մահվան մասին Հայոց ցեղասպանության մասին Թեքեյանը Հայոց ցեղասպանության մասին Պատերազմի մասին Թեքեյանը պատերազմի մասին Արևմտահայերեն բանաստեղծություններՍոնետներՎահան Թեքեյանի սոնետներ