Անցնել բովանդակությանը

Մաքուր սիրոյ ձայնը

«Հրաշալի յարութիւն» ժողովածու

Խորշէ մը դեռ՝ ան վախնալով, չլսուելուն Համոզումով, և եղանակ մը կոտրտած Խառնած երգին, գետնամած ու բազկատարած՝ Գմբեթին տակ կ՚աղաղակէ իր ալելուն…։ Գմբեթին տակ, ուր դևերու ուրուականներ Խորանն ի վեր և երկայնքէն որմերուն սուրբ Կը մագլցին ու կը վազեն՝ քրքիջ մը նուրբ Ծաւալելով և իշխելով հոն իբրև տէր… Մինչ խորանին յետև ծունկի եկած ահա՝ Հաւատարիմ դպիր մանո՞ւկ մ՚արդեօք նախկին Անհնազանդ նոր տէրերուն սաստող կամքին՝ Շարականի կտոր մը հին կը հեկեկայ…։ Կը պատահի նոյնիսկ, որ երբ լուսամուտէն Արևի շող մը մութ տեղւոյն մէջ կ՚երկարի, Ձայնին շեշտերն առ աւելի յանկարծ արի Կը նետուին վեր և միւսներուն վրայ կ՚իշխեն…։

Ստեղծագործության մասին

Վահան Թեքեյանի «Մաքուր սիրոյ ձայնը» բանաստեղծությունը («Հրաշալի յարութիւն» ժողովածուից) հոգևորի և պայքարի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 16 տող՝ բաժանված 4 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Հրաշալի յարութիւն
Տողերի թիվ 16