Անցնել բովանդակությանը

Լոնդոն

«Հրաշալի յարութիւն» ժողովածու

Գետեզերքէն կուգամ և գորշ Ուեսթմինստրէն, Որ գորշ երկնից մէջ բարձրագլուխ կը մխուի, Հո՛ն քարացած մեծութիւններ կը նիրհեն… Ապրողներուն այստեղ արշաւն է ծովի։ Սթրենտին մէջ կառքի հոյլեր կը թըռին, Ուղիղ և խիտ, կարծես փակած իրարու. Բոլիսմենի մը կարճ ճիպոտը լռին Անշարժացման հմա՛յք մը մերթ կը յեղու։ Օտարական և նոյն առտուն դեռ եկած՝ Այդ հորձանքին մէջ բռնուած կ՚երթամ ես. Մինչ սրտիս մէջ սէր մը կուլայ գաղտնապէս։ Որքա՜ն օտար ես զիս կը զգամ…։ Բայց յանկարծ Խորհուրդ մը զիս կ՚եղբայրացնէ ամէնքին, — Ամէնքն ալ, ա՜հ, պիտի սիրեն, սիրեցին…։

Ստեղծագործության մասին

Ժանր Սոնետ
Գրության թվական
Ժողովածու Հրաշալի յարութիւն
Տողերի թիվ 14